ԱԱրման Գալոյան

Հանձնաժողովում Սերգեյ Բագրատյանին փոխարինեց Վարդևան Գրիգորյանը

Հանձնաժողովում Սերգեյ Բագրատյանին փոխարինեց Վարդևան Գրիգորյանը

Այսօր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ փոխարինելով Սերգեյ Բագրատյանին:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է եկել հանձնաժողովից: Գնահատելով պատգամավորի ներդրումը հանձնաժողովի աշխատանքներում՝ հանձնաժողովի նախագահը հաջողություններ է մաղթել նրան: ԲՀԿ-ն հանձնաժողովի նախագահի տեղակալի տեղի համար առաջադրել է Վարդեւան Գրիգորյանի թեկնածությունը:

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին Սերգեյ Բագրատյանը հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքելու մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում