ԿԿարմեն Ղուկասյան

Լիլիթ Մակունցը չի ցանկացել մեկնաբանել Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու քայլը

Լիլիթ Մակունցը չի ցանկացել մեկնաբանել Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու քայլը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը:

Լիլիթ Մակունցը խնդրել է ի գիտություն ընդունել Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունը:

«Խնդրում եմ ի գիտություն ընդունել պարոն Ջուլֆալակյանի հանրային հայտարարությունը: Այդ թեման այս պահին չեմ մեկնաբանում»,- ասել է Մակունցը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում