ԿԿարմեն Ղուկասյան

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին և փոխտնօրեն Բաբկեն Բաբայանին:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ կառույցն առաջիններից էր, որ աջակցության ձեռք մեկնեց Արցախին:

Հանրապետության նախագահի խոսքով՝ «Իզմիրլյան» հիմնադրամի շնորհիվ հատկապես վերջին տարիներին հաջողությամբ կյանքի են կոչվել կրթական, ականազերծման և մի շարք այլ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն արցախահայության համար:

Նա իր երախտագիտությունն է հայտնել Իզմիրլյան ընտանիքին հայրենանվեր գործունեության համար` ընդգծելով կառավարության՝ հետայսու ևս ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

«Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստ են քննարկել նոր առաջարկներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում