Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ աշխատանքները տարվում են: Հյուպատոսության բացման վերաբերյալ որոշումը կայացվել էր դեռևս 2017 թվականին»,- ասաց Նաղդալյանը:
2017 թ. մարտի 13-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Իրաքի Էրբիլ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին: Հյուպատոսական շրջանում կընդգրկվի Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ):










