ԼԼիլիթ Սեդրակյան

Սամվել Բաբայանը բացառել է Անվտանգության խորհրդի՝ «երկրորդ իշխանություն» լինելը

Սամվել Բաբայանը բացառել է Անվտանգության խորհրդի՝ «երկրորդ իշխանություն» լինելը

ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը ներկայացրել է ԱԽ գործառույթները և դրանցից բխող կադրային քաղաքականության հիմնավորումները՝ ընդգծելով հարցերի շուրջ հանրության շրջանում առաջացած հետաքրքրությունն ու քննարկումները:

«Պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն, որ ԱԽ-ն նախագահին կից մարմին է, որը կատարում է նախագահի կարգադրությունները կամ  ռազմավարական ծրագրերը, որը համատեղ հուշագրով մենք ստորագրել ենք»,- նշել է ԱԽ քարտուղարը:

Սամվել Բաբայանը բացառել է նաև Անվտանգության խորհրդի՝ «երկրորդ իշխանություն» լինելը՝ նշելով, որ դա հնարավոր չէ նախ օրենսդրությամբ, և չկա նաև նման լիազորության անհրաժեշտությունը:

ԱԽ քարտուղարի հավաստմամբ՝ նախագահի հետ իրենց համագործակցությունը հիմնված է 2020-2025 թվականների համար ստորագրված երկկողմ հուշագրի դրույթների վրա:

Սամվել Բաբայանի փոխանցմամբ՝ ԱԽ-ն համագործակցում է նախարարների և նրանց տեղակալների հետ, ստեղծվել է հանձնաժողով, որտեղ քննարկվում են առկա խնդիրները: ԱԽ քարտուղարի փոխանցմամբ՝ գալիք տարվա բյուջեի քննարկման համար խորհրդարանին կներկայացվեն նաև ըստ ոլորտների ԱԽ ծրագրային ուղղությունները:

Այնուհետև պատգամավորները և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները ԱԽ քարտուղարին են առաջադրել ԱԽ-ի կադրային պատրաստվածությանը, նախարարությունների կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնություններին ԱԽ-ի միջամտությանը, նախագահի կողմից ԱԽ-ին տրված լիազորությունների իրավական կարգավորումներին, ԱԽ կանոնադրությանը, կառուցվածքին, ԱՀ ռազմավարական հայեցակարգի մշակմանը, աշխարհազորի կազմավորմանը, Սահմանադրության 48-րդ հոդվածի երկրորդ կետի փոփոխությանը, ԱԽ վերահսկողական գործառույթներին վերաբերող այս և այլ հարցեր և ստացել պարզաբանումներ:

ԱԽ քարտուղարը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար հանդիպել խորհրդարանական ուժերի հետ և քննարկել առկա խնդիրները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում