ԱԱրման Գալոյան

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Էմոմալի Ռահմոն,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Ուրախալի է նշել, որ անկախության տարիների ընթացքում Տաջիկստանը զգալի հաջողությունների է հասել պետականաշինության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններով:

Համոզված եմ, որ մեր երկրների միջև ձևավորված ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետայսու ևս կնպաստեն տարբեր ոլորտներում Հայաստանի և Տաջիկստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Հարգելի Էմոմալի Ռահմոն,

օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում