Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ԱԱրման Գալոյան

Արցախի նախագահը հանդիպել է ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողների հետ

Արցախի նախագահը հանդիպել է ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողների հետ:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ճանապարհային ոստիկանության հետևողական ու արդյունավետ աշխատանքը և կարևորել օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի պահպանումը: Նախագահը միաժամանակ նշել է, որ ծառայողական պարտականությունների իրականացման ժամանակ ճանապարհային ոստիկանության ծառայողների դրսևորած վարքագիծը ևս շատ կարևոր է, և պահանջել է առավելագույնս հարգալից լինել բոլորի հանդեպ: 

«Դուք շատ կարևոր գործառույթներ իրականացնելով հանդերձ՝ նաև տրամադրություն ու կարծիք եք ձևավորում պետության ու իշխանության մասին: Դրա համար առանցքային է, թե ինչպիսի վերաբերմունք եք ցուցաբերում հանրապետության քաղաքացիների և Արցախ այցելած հյուրերի հանդեպ: Վստահեցնում եմ, որ իշխանություններն ունեն բավարար կամք ու վճռականություն՝ պայքարելու համակարգում տեղ գտած բոլոր տեսակի արատավոր երևույթների դեմ: Օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չունի, և դուք ձեր բաժին պարտականությունների կատարման ժամանակ պետք է գործեք միայն օրենքի տառին ու ոգուն համապատասխան»,- ասել է Ա. Հարությունյանը:

Հանրապետության նախագահը նշել է նաև, որ ճանապարհային ոստիկանության նյութատեխնիկական պայմանների պատշաճ ապահովումը և ծառայողների սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում՝ այդ համատեքստում ընդգծելով, որ սեպտեմբերի 1-ից կտրուկ կբարձրանան անձնակազմի աշխատավարձերը: 

Հանդիպմանը ներկա է եղել ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում