ՄՄարիամ Մխիթարյան

Մահափորձ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ

Մահափորձ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ

Աֆղանստանում մահափորձ է կատարվել երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի դեմ՝ գրում է TRT World-ը:

Երկրի ղեկավարը աշխատանքի գնալիս է եղել, երբ փորձել են հարձակվել նրա վրա: Քաբուլում պաշտոնյայի ավտոշարասյան ճանապարհին ականապատ մեքենա է պայթել: Սալեհը չի տուժել, բայց նրա թիկնապահներից երեքը զոհվել են, 12 մարդ վիրավորվել է:

Մահափորձը կատարվել է Աֆղանստանի կառավարության ու «Թալիբան» արմատական ​​իսլամական շարժման ներկայացուցիչների միջև խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ, որը նախատեսված է անցկացնել Կատարում:

Դիտորդներն էլ նկատել են, որ մահափորձը կատարվել է մի քանի օր անց, երբ Սալեհը փորձել է Իսլամաբադի հետ բարձրացնել «Դյուրանդի սահմանագծի» հարցը: Աֆղանստանի և Պակիստանի սահմանի ավելի քան 2 հազար կիլոմետր երկարությամբ այդ հատվածը Քաբուլը չի ​​ճանաչում որպես սահման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում