ՄՄարիամ Մխիթարյան

G7-ը Մոսկվայից սպասում է Նավալնու գործի լիարժեք հետաքննություն

G7-ը Մոսկվայից սպասում է Նավալնու գործի լիարժեք հետաքննություն

Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները, նաև Եվրամիության գերագույն ներկայացուցիչը  դատապարտել են ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը, նշել, որ քիմիական զենքի օգտագործումն անընդունելի է և հակասում է միջազգային նորմերին՝ գրում է Deutsche Welle:

Գերմանիան G7-ին տեղեկացրել է, որ Նավալնին «Ռուսաստանում մշակված «նովիչոկ» խմբից նյարդա-պարալիտիկ ազդեցության քիմիական թունավոր նյութի զոհ է»,- ասված է G7-ի հայտարարության մեջ:

Արևմուտքը Նավալնու վրա հարձակումը համարել է հերթական լուրջ հարվածը Ռուսաստանում ժողովրդավարությանն ու քաղաքական բազմակարծությանը և սպառնալիք երկրում քաղաքական, քաղաքացիական իրավունքների ու ազատությունների այլ պաշտպաններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում