ԱԱրման Գալոյան

Վարչապետը ցավակցել է Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ

Վարչապետը ցավակցել է Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ․

«Խորը վշտով տեղեկացա չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան լուրի մասին։ Նա 1988 թվականի երկրաշարժից հետո ներգրավված էր հայանպաստ գործունեության մեջ, և նրա հարուստ փաստագրական ժառանգությունը մեծ հետք է թողել Արցախի խնդրի անաչառ լուսաբանման հարցում»։

Հիշեցնենք, որ Դանա Մազալովան մահացել է 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում