ՄՄայա Խաչատրյան

ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Սարիբեկյանի գործով Ադրբեջանի բողոքը

ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Սարիբեկյանի գործով Ադրբեջանի բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է վարույթ ընդունել Ադրբեջանում խոշտանգված Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանի գործով Եվրադատարանի վճռի դեմ Մեծ Պալատ ներկայացրած Ադրբեջանի բողոքը:

2020-ի հունվարի 30-ին Ստրասբուրգի դատարանը ճանաչել էր Սարիբեկյանի ոտնահարված իրավունքն ու պարտավորեցրել Բաքվին 60.000 եվրո վճարել Սարիբեկյաններին: Վճռի հրապարակումից հետո հայկական կողմը ևս դիմել էր ՄԻԵԴ, որպեսզի քննության առարկա դարձվի գործով երկու հարց: Դրանցից մեկով հայկական կողմը ցանկանում էր, որ դատարանը վճռեր, որ Սարիբեկյանի սպանության դրդապատճառը եղել է ռասիզմը: ՄԻԵԴ-ում Մանվել Սարիբեկյանի ընտանիքի ներկայացուցիչ Արա Ղազարյանի խոսքով՝ սա բողոքարկման վերջին ատյանն էր:

1lurer.am-ին պարզաբանում է ներկայացրել ՄԻԵԴ-ում Մանվել Սարիբեկյան ընտանիքի ներկայացուցիչ Արա Ղազարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում