ԱԱրման Գալոյան

Գերագույն դատարանի ստեղծումը գաղափարական որոշում է. Բադասյան

Գերագույն դատարանի ստեղծումը գաղափարական որոշում է. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկնաբանել է Գերագույն դատարան ստեղծելու՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջարկը:

Անդրադառնալով հարցին, թե կա տեսակետ, որ Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան է ստեղծվում՝ Հրայր Թովմասյանին դատարանից դուրս թողնելու համար, Բադասյանը հակադարձել է. «Դա զարմանալի է, որովհետև չկա նման մի մարդ կամ մարդկանց խումբ, ում պատճառով կամ ում չեզոքացնելու կամ չգիտեմ ինչի համար հնարավոր է կայացվի որոշում դատական մարմինները միավորելու:

Դա գաղափարական որոշում է, դա սահմանադրականության ոգին դատական համակարգ բերելու խնդիր է լուծում, և դա ինստիտուցիոնալ ու հեռուն գնացող բարեփոխում է, որն արվում է ՀՀ քաղաքացիների համար, դատական համակարգում փոփոխությունների շարք շարունակելու միտումով և լուծում է ռազմավարական խնդիրներ: Անլուրջ եմ համարում նման փաստարկները»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում