ԿԿարմեն Ղուկասյան

Սփյուռքահայ մասնագետներն իրենց փորձը կներդնեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում

Սփյուռքահայ մասնագետներն իրենց փորձը կներդնեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը և գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել են տվյալագիտության մասնագետ Մեղրիկ Այիթյանի հետ՝ Ավստրիայից և ինժեներ-բալիստիկ Րաֆֆի Գյուրջյանի հետ՝ ՌԴ-ից, ովքեր «իԳործ» ծրագրի շրջանակներում միանալու են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմին որպես փորձագետներ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը ողջունել է ՀՀ ԲՏԱ նախարարությանը միացող մասնագետներին, նշել, որ շուրջ 50 մասնակիցների հետ արված հարցազրույցներից հետո ընտրվել են առավել համապատասխան փորձառություն ունեցող 9 հայրենակիցներ: Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ նրանց աշխատանքը նախարարությունում արդյունավետ և հաջողված է լինելու:

Գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին իրենց փորձառությունը, գիտելիքներն ու ներուժը հայրենիքում ներդնելու պատրաստակամության համար, համոզմունք հայտնել, որ ծրագիրը հաջողելու է, կատարված աշխատանքի դրական արդյունքները տեսանելի են լինելու կարճ ժամկետում, և որ ողջ անձնակազմը պատրաստ է իր աջակցությունն ունենալ այդ հարցում:

«իԳործ» ծրագրի առաքելությունն է հայրենադարձության, մասնավորապես, մասնագիտական հայրենադարձության խթանումը, և այն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ: Պատասխանատու Լիաննա Սիմոնյանն իր խոսքի ընթացքում մատնանշել է ծրագրի բացառիկությունը՝ սփյուռքահայ մասնագետներին ընձեռում է հնարավորություն աշխատելու Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, իրագործելու հայրենիքում՝ հարազատ ոլորտի նկատմամբ մասնագիտական երազանքները:

Հանդիպման ավարտին Վիկտորյա Պողոսյանը նոր գործընկերներին ներկայացրել է իրենց ղեկավարներին, մենթորներին, որոնց ուղեկցությամբ փորձագետները ծանոթացել են աշխատանքային պայմաններին ու անցել գործի՝ հետևելով «իԳործ» ծրագրի կարգախոսին:

Առաջին փուլի արդյունքներով 24 մասնագետ արդեն Հայաստանում է: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդեռլանդներ ու Չինաստան՝ նրանց անգամ համավարակը չի խանգարել հասնելու հայրենիք և միանալու ՀՀ Կառավարության աշխատանքներին:  

Ընդհանուր առմամբ, շուրջ 100 մասնագետ սփյուռքից կհամալրի պետական կառավարման համակարգը` բերելով իրենց հետ արտասահմանյան փորձն ու խորացնելով, թե՛ գործընկերների, թե՛ իրենց մասնագիտական գիտելիքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում