ՎՎարդան Հովսեփյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին՝ Անկախության օրվա առիթով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին՝ Անկախության օրվա առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Զորան Զաևին՝ Անկախության օրվա առիթով:

«Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով բարեկեցություն և առաջընթաց։

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ այդ պատասխանատու պաշտոնում։

Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ մակարդակներում։ Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկրների միջև միջպետական հարաբերությունները նոր որակ կստանան, և համատեղ ջանքերով կկարողանանք ակտիվացնել համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է վարչապետի ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում