ՄՄարիամ Մխիթարյան

Արջի ծառայություն ընտրություններից առաջ

Արջի ծառայություն ընտրություններից առաջ

Միջազգային ամենահայտնի ահաբեկիչներից մեկի՝ Ուսամա բեն Լադենի զարմուհին՝ Նուր բեն Լադենը, հայտարարել է, որ ինքը Դոնալդ Թրամփին աջակցում է 2015 թվականից, քանի որ կարծում է, որ նա ոչ միայն Ամերիկայի, այլև ամբողջ արևմտյան քաղաքակրթության համար է կարևոր, հայտնում է New York Post-ը: Բեն Լադենի զարմուհին կարծում է, որ եթե Ջո Բայդենը գա իշխանության, երկրում կարող է տեղի ունենալ 2001 թ. սեպտեմբերի 11-ի նման ահաբեկչություն: Մինչդեռ Դոնալդ Թրամփն, ըստ նրա, ի վիճակի է պաշտպանել երկիրը նման սպառնալիքներից:

Շվեյցարիայում ապրող, բայց իրեն «հոգով ամերիկացի» համարող Նուր բեն Լադենը նաև​​խոստովանել է, որ ինքը պարբերաբար կրում է գլխարկ, որի վրա գրված է Թրամփի նախընտրական քարոզչության կարգախոսը՝ «Ամերիկան դարձյալ հզոր դարձնենք»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում