ՄՄարիամ Մխիթարյան

Բելառուսում անհետանում են ընդդիմության ակտիվիստները

Բելառուսում անհետանում են ընդդիմության ակտիվիստները

Բելառուսի բողոքի ցույցերի առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել կամ առևանգվել է քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից: Այդ մասին հայտնում է tut.by-ը: Ըստ թերթի՝ քաղաքացիական հագուստով մարդիկ Համակարգող խորհրդի անդամին նստեցրել են «կապ» նշանով միկրոավտոբուսի մեջ ու տարել անհայտ ուղղությամբ:

Համակարգող խորհուրդը հաստատել է, որ Կոլեսնիկովան այդ ժամանակ գործով միայնակ գնացել էր քաղաքի կենտրոն: Խզվել է նաև կապը խորհրդի մամուլի քարտուղար Անտոն Ռոդնենկովի հետ: Փաստաբանները որոնում են ակտիվիստներին: Նրանք մտադիր են հանրապետության անվտանգության ծառայությանն ու քննչական կոմիտեին տեղեկացնել պաշտպանական միջոցառումներ ձեռնարկելու մասին, գրում է ՏԱՍՍ-ը:

Ոստիկանության Մինսկի բաժանմունքը հայտնել է, որ տեղեկություններ չունեն Կոլեսնիկովայի և մյուս ընդդիմադիրների ձերբակալման մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում