ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիան սպառնում է Ռուսաստանին Նավալնու պատճառով

Գերմանիան սպառնում է Ռուսաստանին Նավալնու պատճառով

Եվրամիությունը նախագահող Գերմանիան Ռուսաստանին սպառնացել է պատժամիջոցներով, եթե առաջիկա օրերին հետաքննություն չսկսվի Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործով: Ռուս ընդդիմադիրը դեռ բուժվում է Բեռլինի «Շարիթե» կլինիկայում՝ հայտնում է Euronews-ը:

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ քաղաքական գործչին «նովիչոկ» տիպի նյութով թունավորելու հարցում «Մոսկվայի մասնակցության բազմաթիվ նշաններ կան», և կոչ է արել Ռուսաստանին հակառակն ապացուցել: Մաասը չի բացառել, որ գործը կարող է ազդել «Հյուսիսային հոսք 2» գազատարի հարցով Բեռլինի դիրքորոշման:

Ի դեպ, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին զարմացրել է «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցած իրավիճակի հետ կապելու արևմտյան երկրների փորձերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում