ՄՄարիամ Մխիթարյան

Բելառուսում հակակառավարական ցույցերը շարունակվում են

Բելառուսում հակակառավարական ցույցերը շարունակվում են

Բելառուսում չի դադարում նախագահի ընտրության պաշտոնական արդյունքի դեմ զանգվածային բողոքի ակցիան: Կիրակի երկրի մի քանի քաղաքում ցույցերն անցկացվել են «Միասնության երթ»  խորագրի ներքո: Մինսկում ոստիկանությունը վերահսկել է ամբողջ կենտրոնը, շրջափակել է հրապարակներն ու պողոտաները, փակել մետրոյի կայարանները: Իրավապաշտպանները հայտնել են մայրաքաղաքում ավելի քան 150 ձերբակալվածի մասին, ՆԳՆ-ի տվյալով, ամբողջ երկրում ձերբակալվել է 100-ից ավելի մասնակից: Նրանց թվում են ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Օլգա Պավլովան և մի քանի լրագրող՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Եվրամիությունն էլ չի հրաժարվում Բելառուսի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումից: Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետչիշեկը նշել է, որ սահմանափակող միջոցներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 21-ից ոչ ուշ: Ըստ նրա՝ սկզբում պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել էր 20 պաշտոնյա, բայց այդ թիվը կընդլայնվի առաջիկա օրերին:

Սեպտեմբերի 4-ին Die Welt թերթը տեղեկացրեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ընդգրկվի ԵՄ պատժամիջոցների ցուցակում, քանի որ Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան հրաժարվել են սատարել այդ առաջարկը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում