ԼԼիլիթ Գասպարյան

Վարչապետի թույլտվությամբ դիվանագիտական անձնագիր ստացած բոլոր 19 անձինք պետական ծառայողներ են. ԱԳՆ

Վարչապետի թույլտվությամբ դիվանագիտական անձնագիր ստացած բոլոր 19 անձինք պետական ծառայողներ են. ԱԳՆ

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018 թ. մայիսից մինչև օրս ՀՀ վարչապետի թույլտվությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր, որոնք բոլորը հանդիսանում են պետական ծառայողներ: «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարցին` արդյոք այդ անձանց մեջ կա՞ն գործարարներ, հեղինակություն ունեցող անձինք, Նաղդալյանը պատասխանել է՝ ոչ:

«Դիվանագիտական անձնագիր ստացած այդ 19 անձինք հանդիսանում են պետական ծառայողներ»,- ընդգծել է Նաղդալյանը՝ հավելելով, որ այս թիվը 2018 թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավելի տոկոսով նվազ է:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի էջում պարզաբանում է ներկայացրել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի հիման վրա տրված դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում