Գյումրին, քաղաքի հյուրերը լավ նվեր ստացան Մայր Հայաստան հուշահամալիրի տեսքով. Շիրակի մարզպետ

ԼԼիլիթ Գասպարյան

Գյումրու օրվա միջոցառումները շարունակվում են, որի շրջանակներում բացվեց Գյումրու պատմության թանգարանը, որտեղ ցուցադրվում են հին ալեքպոլյան գտածոներ, ցուցանմուշներ: 

Բացվեց նաև գյումրեցի նկարիչների ցուցասրահը, այնուհետև վերաբացվելու է Գյումրու քաղաքային կենտրոնական գրադարանը: 

Միջոցառման ներկա են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որոնց ներկայացվեցին թանգարանային ցուցանմուշները: 

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ասաց, որ բոլորիս հայտնի պատճառներով զանգվածային մեծ միջոցառումներ չեն նախատեսվել այս տարի, բայց «Գյումրին, քաղաքի հյուրերը լավ նվերներ ստացան»՝ ի դեմս Մայր Հայաստան հուշահամալիրի:

«Բավական կարևոր նվերներ են: Վստահ եմ՝ սրանք լինելու են այն անկյունները, որտեղ թե՛ քաղաքի բնակիչները, թե՛ մեր հյուրերը իրենց լավ են զգալու՝ վայելելով այն էներգետիկան, որը, ըստ էության, միշտ յուրահատուկ է եղել և որով Գյումրին գրավել է: Այդ էներգետիկայի հիմքը այստեղ է, այսինքն՝ կարելի է տեսնել, թե որտեղ, ինչ պայմաններում և միջավայրում ինչ պատմական հենքերով է զարգացել քաղաքը:

Այս նույն ցուցանմուշները, վստահաբար, կզարդարեին աշխարհի որևէ երկրի սրահ: Այն պատմական ժառանգությունը, որն այս քաղաքը ունի, որը դեռևս ռեալիզացված չէ, այս թանգարանը նաև դրա սիմվոլներից է»,- ասաց մարզպետը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում