ՄՄարիա Գաբրիելյան

Մեր սե՛ր Գյումրի, քանի դու կաս, քեզ սիրողի պակաս չի լինի. Շիրակի մարզպետի շնորհավորական ուղերձը

Մեր սե՛ր Գյումրի, քանի դու կաս, քեզ սիրողի պակաս չի լինի. Շիրակի մարզպետի շնորհավորական ուղերձը

ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ:

«Սիրելի՛ գյումրեցիներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի՝ Գյումրու օրվա առթիվ։

Գյումրին այն եզակի քաղաքներից է, որ կարողանում է և՛ կոփել, և՛ ուժ տալ, նա կարողանում է վշտի միջից ծիծաղել և ծիծաղով դաս տալ, սովորեցնում է սիրել և ներել, սպասել և հավատալ։

Կյանքի ու փորձության խաչմերուկում Գյումրուն և գյումրեցուն բաժին հասավ կյանքը՝ լի գոյապայքարով և մարտահրավերներով, սակայն այդ ամենը գյումրեցուն միայն դարձրեց ավելի կուռ ու տոկուն։

Գյումրեցին, նրա խոսքը, հումորը, ավանդույթներն ու պատմությունն այսօր դարձել են Գյումրու այցեքարտը։ Եվ մենք պետք է անենք հնարավորինը, որ մեր քաղաքն օր օրի դառնա ավելի գրավիչ ու գերող։

Մեր հին, բայց տակավին երիտասա՛րդ Գյումրի, թող ճակատագրի բոլոր խաչմերուկներում միշտ ընտրես արարելու և ապրելու ուղին, թող անցյալի վիշտն ու ցավը ամոքվեն դրական փոփոխությունների նոր ծիլերով։

Մեր սե՛ր Գյումրի, քանի դու կաս, քեզ սիրողի պակաս չի լինի։

Շնորհավոր տոնդ, Գյումրի՛ քաղաք,

Շնորհավոր տոնդ, գյումրեցի՛»,- գրել է մարզպետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում