ՀՀովհաննես Վարդանյան

2018թ. մայիսից մինչ օրս ՀՀ վարչապետի թույլտվությամբ տրվել է 19 դիվանագիտական անձնագիր. Աննա Նաղդալյան

2018թ. մայիսից մինչ օրս ՀՀ վարչապետի թույլտվությամբ տրվել է 19 դիվանագիտական անձնագիր. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի էջում պարզաբանում է ներկայացրել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի հիման վրա տրված դիվանագիտական անձնագրերիվերաբերյալ: 

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչ օրս ՀՀ վարչապետի թույլտվությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր (ընդ որում` օրենքում անհատապես չնշված, բայց բոլոր դեպքերում պետական ծառայության հետ առնչվող գործունեության բերումով):

Ի դեպ՝ այս թիվը 2018թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավել տոկոսով նվազ է: Այս պահին վավեր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի 1127 անձ։ 2018թ. մայիսից մինչ օրս ԱԳՆ-ն, ղեկավարվելով 50-րդ հոդվածով, 425 դիվանագիտական անձնագիր հայտարարել է անվավեր: ԱԳՆ-ն հետամուտ է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի խստագույն կատարմանը»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում