ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը գտել է երկրի «անօրինական» քաղաքներին պատժելու միջոցը

Թրամփը գտել է երկրի «անօրինական» քաղաքներին պատժելու միջոցը

ԱՄՆ նախագահ Թրամփը որոշել է կրճատել «անօրինական» քաղաքների ֆինանսավորումը: Նա հանձնարարել է իր պաշտոնյաներին՝ գտնել Նյու Յորքը, Վաշինգտոնը, Սիեթլը և Պորտլենդը դաշնային ֆինանսավորումից զրկելու միջոցը: Այս կերպ Թրամփը ցանկանում է պատժել այդ քաղաքներին անօրինականություններ թույլ տալու համար՝ հայտնում է CBS News-ը:

Նյու Յորքի իշխանությունները նախագահին խորհուրդ են տվել չերևալ քաղաքում: Նահանգապետ Էնդրյու Կյոմոն ասել է, որ Թրամփն այնքան ատելի է տեղացիների համար, որ չի կարող փողոցով քայլել առանց թիկնապահների բանակի: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն էլ դատարանով է սպառնացել Սպիտակ տանը:

Պարբերականը նկատել է, որ դա փոխհամաձայնության հազվագյուտ պահ է: Նյու Յորքի նահանգապետն ու քաղաքապետը միացել են՝ դատապարտելով Նյու Յորքին ուղղված նախագահ Թրամփի վերջին սպառնալիքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում