ԱԱրման Գալոյան

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ:

«Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի աշխատակիցներ, սիրելի փրկարարներ,

շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական օրվա կապակցությամբ։

Դուք մասնագիտության բերումով մշտապես գտնվում եք արտակարգ դեպքերի, իրավիճակների կիզակետում, անձնվեր աշխատանքով կառավարում այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել լրջագույն աղետների առաջ:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր կատարած նվիրական աշխատանքի համար և մաղթում անփորձանք ծառայություն ու երջանկություն»,- նշված է վարչապետի ուղերձում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում