ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանի կողմնակիցները կողմ են մահապատժի վերականգնմանը

Էրդողանի կողմնակիցները կողմ են մահապատժի վերականգնմանը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցության դրական դիրքորոշումն է հայտնել մահապատժի կիրառումը երկրի դատաիրավական համակարգում վերականգնելու մասին՝ գրում է Ermenihaber-ը:

Էրդողանի մտերիմ դաշնակիցը նշել է, որ այդ պատիժը պետք է կիրառվի բռնաբարություն կատարած ու մանկասպան հանցագործների նկատմամբ: Բահչելիի խոսքով՝ իր կուսակցությունը մահապատժի ջատագով չէ, սակայն նշված հանցագործությունների դեմ պայքարում այլընտրանք չկա:

Թուրքիայում մահապատիժն օրենքով արգելվել է 2004 թվականից, սակայն այն վերականգնելու  մասին խոսակցություններն ակտիվացան 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում