ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Բելառուսի նկատմամբ

ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Բելառուսի նկատմամբ

 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ընդգրկվի ԵՄ պատժամիջոցների ցուցակում, քանի որ դրան դեմ են արտահայտվել Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան: Այս մասին հայտնի է դարձել Die Welt- ին:

Նշվում է, որ Բեռլինը, Փարիզը և Հռոմը կարծում են, որ պատժամիջոցները կհանգեցնեն Բելառուսի հետ երկխոսության ամբողջական դադարեցման: ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում Բալթյան հանրապետություններն ու Լեհաստանը, սակայն, պահանջել են Լուկաշենկային ներառել սև ցուցակում:

Օգոստոսի 31-ին Բալթյան երկրները հայտարարեցին Լուկաշենկայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Նախատեսված է ներառել նաև մուտքի արգելքը, որը նշանակում է պետության ղեկավարի պաշտոնական այցերի չեղարկում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում