ԳԳևորգ Թոսունյան

Դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերի 15-ին. Գախարիա

Դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերի 15-ին. Գախարիա

Դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերի 15-ին, ինչը լրացուցիչ ճնշում կլինի և վերահսկողությունը պետք է խստացվի. այս մասին, ինչպես հայտնում է «Ալիք մեդիան», այսօրվա Կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Կառավարության որոշման համաձայն՝ ուսումնական գործընթացը կսկսվի դասասենյակներում, և մեր երեխաները սեպտեմբերի 15-ից լիարժեք կհաճախեն դպրոցներ: Սա մեզ վրա լրացուցիչ ճնշում կգործադրի շարժունակության առումով, ուստի մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է լրացուցիչ պատասխանատվություն»,- հայտարարել է Գախարիան:

Վարչապետը ՆԳ նախարարությանը, առողջապահության նախարարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարել է էլ ավելի խստացնել դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնակարգերի վերահսկումը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում