Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչում Հայաստանի դիրքը բարելավվել է 19 կետով

ՌՌոզա Խաչատրյան

Մեկնարկեց Կառավարության նիստը, որն այսօր վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Մինչ նիստի օրակարգին անցնելը, փոխվարչապետ Ավինյանը հայտնեց, որ ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն՝ Հայաստանը 193 երկրների շարքում զբաղեցրել էր 68-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ բարելավելով իր դիրքը 19 կետով: 

«Ընդ որում, էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում, և մենք ցանկանում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով է՛լ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում: Այս առումով ուզում եմ տեղեկացնել, որ գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ հանրագիր.հայ-ը»,- նշեց Ավինյանը՝ հիշեցնելով՝ հանրագիրը հանրային նշանակության հարցերի վերաբերյալ գրություն է, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տարբեր ոլորտների հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ կամ էլ պետական, տեղական կամ ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց թերությունների շտկման կամ գործունեության բարելավման վերաբերյալ հաղորդում:

Հանրագրերի միասնական հարթակը հնարավորություն  է տալու ներկայացնել կոլեկտիվ և անհատական հանրագրեր, աջակցել ներկայացնող նախաձեռնություններին, հետևել հանրագրի ընթացքին, էլեկտրոնային եղանակով ստանալ հանրագրի պատասխանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում