Ադրբեջանը ծանր է տանում Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինություն տրամադրելու փաստը. Ա. Նաղդալյան

ԳԳոհար Սիմոնյան

Սիրիայում 300 հայ ընտանիք ստացել է Հայաստանի կառավարության տրամադրած ֆինանսական օգնությունը, ևս 4750 ընտանիք կստանա առաջիկա օրերին: ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ այդ նպատակով տրամադրվել է 100.000 դոլար: Միջազգային գործակցության առումով` Աննա Նաղդալյանն անդրադարձել է նաև նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մարդկանց տեղաշարժի սահմանափակումները վերացնելու գործընթացին: Հայաստանն այս պահին փակ է պահում միայն ցամաքային սահմանը, իսկ օդային հաղորդակցությունը բաց է բոլոր երկրների հետ: Մեր քաղաքացիներին հատկապես հետաքրքրում են Ռուսաստան մեկնելու պայմանները:

Աննա Նաղդալյան, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար - Դրանք են՝ ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամները, խնամակալները, վավեր փաստաթղթեր ունենալու դեպքում՝ նաև ՌԴ-ում բուժզննում և բուժօգնություն ստանալու համար մեկնող օտարերկրյա քաղաքացիները: Նաև մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները: Այս պահին որևէ հստակ ժամկետ ասել չեմ կարող:

Հունիսին Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որը քաղաքագիտական որոշ շրջանակներում ընկալվում է որպես աշխարհաքաղաքական հակադաշինք: «Լուրերի» հարցին, թե ինչպե՞ս է դիտարկում պաշտոնական Երևանն այս նախաձեռնությունը, Աննա Նաղդալյանն արձագանքել է մարդու իրավունքների առաջնահերթության տեսանկյունից:

Աննա Նաղդալյան, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար - Հայաստանի համար մարդու իրավուքնների պաշտպանությունը չունի որևէ աշխարհաքաղաքական ուղղվածություն, և մեր միջազգային գործընկերների կողմից որևէ հարցադրում, այս առումով, չի արվել:

Ադրբեջանը ծանր է տանում Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինություն տրամադրելու փաստը: Հայկական կողմը բանակցում է «Կարմիր խաչի» գրասենյակի հետ` օգոստոսին մոլորված ու Ադրբեջանում գերեվարված հայ սպայի հարցով, բայց դեռևս կառույցից չեն այցելել Գուրգեն Ալավերդյանին: Պաշտոնական Անկարան շարունակում է իրեն դիտարկել որպես արցախյան հակամարտության կողմ:

Աննա Նաղդալյան, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար - ՀՀ-ն Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ:

Սեպտեմբերի 1-ին լուր տարածվեց, որ Թուրքիայի աջակցությամբ Սիրիայից ահաբեկչական խմբավորումներ են մուտք գործել Նախիջևան՝ Հայաստանի դեմ ագրեսիայի պատրաստվելու համար: Արտգործնախարարությունը տեղեկացված է, անհանգստացած է և միջոցներ է ձեռնարկում՝ ճշտելու լուրի իսկությունը` համապատասխան քայլեր իրականացնելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում