ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը կողմ է կարգուկանոնը կոշտ միջոցներով վերականգնելուն

Թրամփը կողմ է կարգուկանոնը կոշտ միջոցներով վերականգնելուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է երկրի քաղաքներում, որտեղ անկարգությունները չեն դադարում, կարգուկանոնը վերականգնել ազգային գվարդիայի օգնությամբ՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ամերիկյան քաղաքների փողոցներում ջարդերը հնարավոր էր շատ արագ կանխել, եթե տեղական իշխանությունները ժամանակին օգնության համար դիմեին դաշնային իշխանություններին»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաք թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ղեկավարը մեղադրել է նաև լրատվամիջոցներին՝ փաստերը լուսաբանել չցանկանալու և անկարգություններ հրահրելու համար:

ԱՄՆ նախագահը, ի տարբերություն Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդների, կողմ է անկարգությունների մասնակիցների դեմ կոշտ միջոցների կիրառմանը: Մինչդեռ Քենոշայում կատարված դեպքերի ժամանակ ձերբակալվածները դաշնային դատարան հայց են ներկայացրել տեղական իշխանությունների դեմ: Նրանք պահանջում են իրենց փոխհատուցում վճարել, պարետային ժամի հաստատումն էլ հայտարարել անօրինական: Ոստիկանությունը 175 օրինախախտ է ձերբակալվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում