ԱԱրման Գալոյան

Կանայք իրավազոր են ձևակերպել խաղաղության իրենց հավաքական պահանջը. Աննա Հակոբյան

Կանայք իրավազոր են ձևակերպել խաղաղության իրենց հավաքական պահանջը. Աննա Հակոբյան

«Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն անդրադարձել է իր նախաձեռնությամբ և մասնակցությամբ Արցախի զորամասերից մեկում արցախցի կանանց հավաքին:

«Կանայք և խաղաղությունը նույնական չեն։ Կանայք գիտեն կռվել իրենց տան, սիրելիների և իրավունքների համար։ Սակայն կանայք իրավազոր են ձևակերպել խաղաղության իրենց հավաքական պահանջը։

Բոլոր կանայք չէ, որ մայր են։ Սակայն բոլոր մարդիկ մայր ունեն։ Եվ կանայք իրավունք ունեն ձևակերպելու սերունդների նկատմամբ հոգատարության ու սիրո, և ուրեմն՝ խաղաղության մայրական պահանջը։

Բոլոր կանայք չէ, որ քույր են։ Սակայն բոլոր կանայք կարող են քույր լինել միմյանց և տղամարդկանց համար։ Եվ կանայք իրավունք ունեն ձևակերպելու հավասարության ու երկխոսության, և ուրեմն՝ խաղաղության քրոջ պահանջը։

Բոլոր կանայք դուստր են։ Եվ կանայք իրավունք ունեն ձևակերպելու խաղաղություն ժառանգելու դստեր պահանջը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Աննա Հակոբյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում