ՄՄարիամ Մխիթարյան

Անօգնական ՆԱՏՕ-ն չի արձագանքում Թուրքիայի ագրեսիվ պահվածքին. Le Monde

Անօգնական ՆԱՏՕ-ն չի արձագանքում Թուրքիայի ագրեսիվ պահվածքին. Le Monde

Մինչ Արևելյան Միջերկրական ծովում լարվածությունը շարունակում է աճել Թուրքիայի և Հունաստանի միջև, ՆԱՏՕ-ն, ի դեմս կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, շարունակում է հավաստիացնել, որ հնարավոր է հարթել լարվածությունը, և կողմերը կարող են փոխզիջման հասնել: Թերթը նշում է, որ վախենալով կորցնել այնպիսի հզոր դաշնակցի, ինչպիսին Թուրքիան է, դաշինքը չի ցանկանում միջամտել հակամարտությանը: Մինչդեռ Անկարան շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը՝ օգտվելով կազմակերպության երկմտանքից ու անօգնականությունից, գրում է պարբերականը:

Մինչ Հյուսիսատլանտյան դաշինքը դանդաղում է որոշակի քայլ կատարելու հարցում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում լարվածությունը շարունակում է սրվել: Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արևելյան Միջերկրականում Ֆրանսիայի, Կիպրոսի Հանրապետության և Իտալիայի մասնակցությամբ եռօրյա զորավարժություններ անցկացնելու, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Անկարայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» վարելու մասին:

Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ` Ֆրանսիայի նախագահը մտադիր է «Շառլ դը Գոլ» ավիակիրն ուղարկել Միջերկրական ծովի արևելյան հատված: Ֆրանսիան մտադիր է ավիակիրի հետ Արևելյան Միջերկրական ուղարկել նաև կործանիչներ ու սուզանավեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում