ՆՆարեկ Սահակյան

Արցախը մեր հպարտությունն է, տեր կանգնենք մեր հաղթանակներին ու ձեռքբերումներին. Ռոմանոս Պետրոսյան

Արցախը մեր հպարտությունն է, տեր կանգնենք մեր հաղթանակներին ու ձեռքբերումներին. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ շնորհավորելով Արցախի Հանրապետության անկախության օրը:

«Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ:

1991 թվականի այս օրն Արցախը վճռեց մաքրագրել պատմական անարդարությունը և ժողովրդավարական ճանապարհով տեր կանգնել ազգային ինքնորոշման իր անքակտելի իրավունքին:
Այդ օրվանից սկսվեց Արցախի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության պատմությունը։

Խոնարհվում եմ Արցախյան հերոսամարտից մինչև Ապրիլյան քառօրյա պատերազմում հայրենիքի խաղաղության համար իրենց կյանքը զոհած մեր եղբայրների փառքի առաջ։

Արցախը մեր հպարտությունն է, միասին պաշտպանենք ու տեր կանգնենք մեր հաղթանակներին ու ձեռքբերումներին: Խաղաղ երկինք Արցախին, Հայաստանին ու մեր ժողովրդին։

Կեցցե՛ անկախությունը։
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում