Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ. Աննա Նաղդալյան

ԱԱննա Ավետիսյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանը, թե Թուրքիան կողմ է Ղարաբաղյան հակամարտությանը:

ԱԳՆ պաշտոնյան ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան մարտական գործողություններից հետո ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ Թուրքիան չի կարող միջնորդ լինել Ղարաբաղյան հակամարտության մեջ:

«Թուրքիայի դիրքորոշումների վերաբերյալ մենք հստակ արտահայտել ենք մեր մոտեցումները հանրային դաշտում և միջազգային գործընկերների հետ շփումներում: Թուրքիան միշտ էլ բացահայտ արտահայտում է իր դիրքորոշումը՝ որպես կողմ: ՀՀ-ն Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ»,- ասել է Աննա Նաղդալյանը:

ԱԳՆ պաշտոնյան նաև նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար հանդես է գալիս Թուրքիայի տարածաշրջանային քայլերի մասին իր գնահատականներով, որոնք առաջացնում են թուրքական նյարդային արձագանքը:

«Մենք դիմել ենք ԵԱՀԿ-ին՝ թուրք տեսուչների այցը ՀՀ սահմանափակելու համար»,- ասել է Նաղդալյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում