Մեր քաղաքացիների համար օդային սահմանով ելքի և մուտքի արգելքներ չեն գործում. Նաղդալյան

ՎՎարդուհի Բալյան

Այս շրջանում բավական հարցումներ էինք ստանում, որոնք հիմնականում կապված էին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումներին, մասնավորապես՝ ելքի և մուտքի սահմանափակումներին:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Եվ այս առումով պարզապես մեր պարզաբանումը, որը իրարամերժ մեկնաբանությունների տեղիք է տվել, այն է, որ ՀՀ կառավարության՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ պահպանվել է միայն ցամաքային սահմանով մեր քաղաքացիների ելքի և օտարերկրացիների մուտքի արգելքը:

Այն է՝ մեր քաղաքացիների համար օդային սահմանով ելքի և մուտքի արգելքներ այս պահին չեն գործում, իսկ ՀՀ տարածքից դուրս մեկնելու պարագայում սահմանափակումները կապված են արդեն տվյալ երկրում կորոնավիրուսով պայմանավորված ներդրված սահմանափակումներից կամ այդ երկիր մեկնող անձի կարգավիճակից»,- բացատրեց Նաղդալյանը՝ ընդգծելով, որ այդ պայմանները բավական հաճախ փոփոխվում են, անընդհատ թարմացվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում