ՀՀ կառավարությունը 100.000 դոլարով աջակցում է Սիրիայի կարիքավոր հայ ընտանիքներին. Աննա Նաղդալյան

ՄՄարիա Գաբրիելյան

ՀՀ կառավարության կողմից Սիրիայի կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է 100.000 դոլարի չափով ֆինանսական աջակցություն: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում: 

«Գումարը տրամադրվել է ԱԳՆ բյուջետային խնայողությունների հիման վրա: Ծրագրի շրջանակներում ֆինանսական օգնություն է ստացել 300 սիրիահայ կարիքավոր ընտանիք Դամասկոսում և արվարձաններում, մոտ օրերս աջակցություն կցուցաբերվի ևս 4750 սիրիահայ ընտանիքի»,- տեղեկացրեց Աննա Նաղդալյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում