ԼԼիլիթ Գասպարյան

Արցախը հայ ժողովրդի անվտանգության, բարեկեցության ու առաջընթացի ապահովման կարևոր հենարաններից մեկն է. Ավինյան

Արցախը հայ ժողովրդի անվտանգության, բարեկեցության ու առաջընթացի ապահովման կարևոր հենարաններից մեկն է. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ շնորհավորելով Արցախի Անկախության օրվա առթիվ:

«Շնորհավոր տոնդ, Արցա՛խ:

29 տարի առաջ Արցախի Հանրապետության հռչակումը մեր պատմության նշանակալի իրադարձություններից մեկն է: Դարեր շարունակ կրած կորուստներից հետո հայ ժողովրդի միասնականությունը, ուժն ու ազատակամությունը հաղթանակ տարան Արցախում:

Խոնարհվում ենք նաև բոլոր հերոսների առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին Արցախի պետականության ստեղծմանն ու պաշտպանությանը:

Այսօր ազատ ու անկախ Արցախը կայացած իրողություն է և հայ ժողովրդի անվտանգության, բարեկեցության ու առաջընթացի ապահովման կարևոր հենարաններից մեկը:

Լուսանկարում - Հունոտի կիրճ, Արցախ, 2019 թ.»,- գրել է Տիգրան Ավինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում