ՄՄարի Կոստանյան

Երևանն ու Բաքուն կարող են շահագրգռված լինել հարաբերությունների լարվածության թուլացմամբ. Լավրով. ТАСС

Երևանն ու Բաքուն կարող են շահագրգռված լինել հարաբերությունների լարվածության թուլացմամբ. Լավրով. ТАСС

Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի կարգավորմամբ: Այս մասին այսօր Մոսկվային միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողների ու դասախոսական կազմի առջև ելույթում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ գրում է ТАСС գործակալությունը:

Ռուս բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է, որ նախօրեին զրուցել է հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ:

Լավրովն անդրադարձել է վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի, նաև՝ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին, որոնք ավելի են խորացրել լարվածությունը և դրական դեր չեն խաղացել այն գործում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը դրական ու հաջող լինեն:

«Մեզ մոտ զգացողություն է, որ երկու կողմերն էլ շահագրգռված են այն հարցում, որ իրավիճակը հանդարտվի, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմակերպում են տարածաշրջանում»,- հայտնել է Սերգեյ Լավրովը:

Այն հարցին, թե Ռուսաստանն ինչո՞վ կարող է օգնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է.

«Ռուսաստանն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է այս գործընթացում, քանի որ համանախագահների եռյակից բացի, մենք նաև միջնորդական ջանքեր ենք գործադրում կողմերի միջև երկխոսության նպատակով բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»:

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ տեսակետներ են հնչում, որ անհրաժեշտ է հրաժարվել բոլոր փաստաթղթերից ու սկսել մաքուր էջից կամ գործարկել Բ պլանը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, սակայն, դա մեծ սխալ է համարում՝ նշելով, որ այսքան տարիների աշխատանքը պետք է  հետագա ջանքերի համար հիմք ծառայի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում