ԱԱրման Գալոյան

Սեպտեմբերի 4-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի

Սեպտեմբերի 4-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի

Սեպտեմբերի 4-ին Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն:

Նշենք, որ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որ նախատեսում է կորոնավիրուսի համավարակի պայմաններում առանց արտակարգ դրություն հայտարարելու համապատասխան միջոցառումների անցկացում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում