ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը վտարում է Սլովակիայի դեսպանատան երեք դիվանագետի

Ռուսաստանը վտարում է Սլովակիայի դեսպանատան երեք դիվանագետի

Ռուսաստանը հայտարարել է Սլովակիայի դեսպանատնից երեք դիվանագետի վտարման մասին: Այդ կերպ Մոսկվան պատասխանել է Բրատիսլավայից երեք ռուս դիվանագետի վտարմանը՝ հաղորդում է Deutsche Welle-ն:

Վերջին շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ է, որ եվրոպացի դիվանագետներին վտարում են Մոսկվայից: Միայն մի քանի օր առաջ Ռուսաստանը պահանջել էր երկրից Նորվեգիայի դիվանագետի հեռացումը՝ դարձյալ պատասխանելով Նորվեգիայից ռուս դիվանագետի հեռացմանը:

Օգոստոսի 24-ին Ռուսաստանը հայտարարեց ավստրիացի դիվանագետի վտարման մասին: Դա տեղի ունեցավ, երբ Վիեննան Ավստրիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներից մեկին մեղադրեց լրտեսության մեջ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հունիսին հայրենիք ուղարկեց երկու չեխ դիվանագետի: Այդ քայլով Մոսկվան դարձյալ պատասխանեց Պրահայից Ռուսաստանի դեսպանատան երկու պաշտոնյայի վտարմանը, որոնք մեղադրվում էին թունավորումը նախապատրաստելու մեջ լուրեր տարածելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում