ԳԳևորգ Թոսունյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ղազախստանի խորհրդարանի նախագահին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ղազախստանի խորհրդարանի նախագահին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի` Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինին ծննդյան օրվա կապակցությամբ:

«Մեծարգո Նուրլան Զայրուլայի,

ընդունեք իմ ջերմագույն և սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Ձեր արհեստավարժության և իմաստուն ու հեռատես պետական գործչի փորձի շնորհիվ վաստակել եք խորին հարգանք և հեղինակություն:

Մենք շնորհակալ ենք մեր խորհրդարանների միջև գործընկերային փոխհարաբերությունների զարգացման հարցերում Ձեր մշտական ուշադրության համար՝ դրանք ամրապնդելու նպատակով՝ ի փառս մեր երկրների և ի շահ մեր ժողովուրդների:

Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ, Նուրլան Զայրուլայի, քաջառողջություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,- ասված է Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում