ՄՄարիամ Մխիթարյան

Կատարվել է Իսրայելից ԱՄԷ առաջին ուղիղ չվերթը

Կատարվել է Իսրայելից ԱՄԷ առաջին ուղիղ չվերթը

Կատարվել է Իսրայելից Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք առաջին ուղիղ չվերթը: Իսրայելական ազգային ավիափոխադրող El Al-ի ինքնաթիռը Աբու Դաբի է մեկնել Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանից՝ տեղեկացնում է Euronews-ը: Ինքնաթիռում եղել են ամերիկացի և իսրայելցի բարձրաստիճան անձինք: Իսրայելական պատվիրակությունը ներկայացրել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեյր Բեն-Շաբբատը: Ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Միացյալ Նահանգների Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը և պետության ղեկավարի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները:

Օգոստոսին Իսրայելը և ԱՄԷ-ն պայմանավորվածություն ձեռք բերեցին երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման վերաբերյալ: ԱՄՆ-Իսրայել թիմը բանակցություններ կվարի ԱՄԷ-ի հետ համագործակցության կոնկրետ ոլորտները որոշելու համար:

Եգիպտոսից և Հորդանանից հետո ԱՄԷ-ն երրորդ արաբական պետությունն է, որը ճանաչում է Իսրայելը 1948 թ. հիմնադրումից հետո: Շաբաթ օրը ԱՄԷ-ն չեղյալ հայտարարեց 1972 թվականից գործող Իսրայելին բոյկոտելու մասին օրենքը: Ուղիղ հեռախոսակապը երկրների միջեւ հաստատվել է այս ամսվա սկզբին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում