ՄՄարիամ Մխիթարյան

Մերձբալթյան հանրապետություններն ընդդեմ Լուկաշենկոյի

Մերձբալթյան հանրապետություններն ընդդեմ Լուկաշենկոյի

Լատվիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները արգելել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մուտքն իրենց երկրների տարածք՝ գրում է РИА Новости-ն:

Սահմանները հատելու արգելքը հաստատվել է Բելառուսի ևս 29 քաղաքացու նկատմամբ:

Լատվիայի և Էստոնիայի դիվանագիտական ​​գերատեսչություններից հայտնել են, որ այդ անձինք «պատասխանատու են նախագահական ընտրություններում ընտրակեղծիքների և Բելառուսում խաղաղ ցուցարարների դեմ դաժանության համար»: Արգելքը տարածվում է նաև Լուկաշենկոյի վարչակազմի աշխատակիցների վրա:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ հանրապետություն մուտքի հնգամյա արգելքը ուժի մեջ է լինելու 2020 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2025-ը օգոստոսի 30-ը: Արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն ասել է, որ այդ պատժամիջոցներով Էստոնիան ցույց է տալիս, թե որքան լուրջ է վերաբերվում Բելառուսում մարդու իրավունքների խախտումներին:

Ավելի վաղ Բելառուսի նախագահի նկատմամբ նման միջոցառումներ էր ձեռնարկել Լիտվայի արտգործնախարարությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում