ԱԱրման Գալոյան

Արդարադատության նախարարը՝ Գերագույն դատարան ստեղծելու առաջարկի մասին

Արդարադատության նախարարը՝ Գերագույն դատարան ստեղծելու առաջարկի մասին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին, որ ներառվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Ըստ Բադասյանի՝ Գերագույն դատարանի ստեղծումը դրական հետևանքներ կարող է ունենալ:

«Գերագույն դատարանի ստեղծման դրական կետը կարող է լինել միասնական պրակտիկայի ապահովումը, բացառվի ՍԴ-ի՝ ներկայումս որոշ դեպքերում դատական ակտերի չկատարելն այլ դատական ատյանների կողմից և մի շարք այլ առավելություններ, որոնք կապված կլինեն գերագույն դատարանի մոդելի հետ»,- ընդգծել է Բադասյանը:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե Գերագույն դատարանի ստեղծմամբ քանդվում է դատական համակարգը, Բադասյանը հակադարձել է. «Ես չեմ հասկանում՝ ինչն է քանդվում, երբ խոսք է գնում բարձրագույն դատական ատյանները միավորելու, խոսք է գնում սահմանադրականության ոգին, սահմանադրության կիրառումը ընդհանուր դատարաններ բերելու և դատարաններում կոնցեպտը զարգացնելու մասին: Այդ նույն տրամաբանությամբ կիսանախագահական համակարգն ինչու էին քանդում, այդ ինստիտուտները որ տարիներ շարունակ գործում էին, ինչու էին փոխում»,- ասել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում