ՎՎարդան Հովսեփյան

Մասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust-ի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust-ի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը օգոստոսի 31-ին ընդունել է The HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Նիկ Սմարթին, ծրագրի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտած Ռոբերտ Սայֆրետին և Արցախում ծրագրի նորանշանակ ղեկավար Մայլզ Հոթորնին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: 

Ռոբերտ Սայֆրետն ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին է ներկայացրել Արցախում The HALO Trust կազմակերպության ծրագրի ղեկավարի պաշտոնում իրեն փոխարինած Մայլզ Հոթորնին և երախտագիտություն հայտնել Արցախի Հանրապետության իշխանություններին համագործակցության և կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ականազերծման առաքելությանն օժանդակելու համար։

The HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Նիկ Սմարթը ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախում կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքների ընթացքին և ապագա ծրագրերին առնչվող մանրամասներ։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել The HALO Trust-ի և Արցախի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում