ՆՆարե Թադևոսյան

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի նախագահին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղրղըզստանի միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը, երկկողմ համագործակցության ներուժի բացահայտմանը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակացության ընդլայնմանն ու հումանիտար ոլորտում կապերի ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը լիովին համահունչ են երկու երկրների երկարաժամկետ զարգացման շահերին:

Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Ղրղըզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում