ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի դեմ «կարմիր գծերի քաղաքականությունը»

Թուրքիայի դեմ «կարմիր գծերի քաղաքականությունը»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով հայտարարել է, որ Անկարայի դեմ վարելու է «կարմիր գծերի քաղաքականություն»՝ գրում է Ermenihaber-ը:

«Վերջին տարիների Թուրքիայի ռազմավարությունը չեմ դիտարկում որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմավարություն»,- ասել է նա:

Մակրոնի խոսքով` Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունները կրում են սադրիչ բնույթ և ոտնահարում են Հունաստանի ու Կիպրոսի հանրապետության ինքնիշխանության իրավունքները:

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Միջերկրական ծովում Թուրքիայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» սկսելու մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարություններին:

«Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը: Տարածաշրջանում կարմիր գծեր սահմանելը կարող է բխել միայն Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի միջազգային իրավունքներից», հայտարարել է Աքսոյը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում