ՄՄերի Ներսիսյան

Թուրքիան Գերմանիայի ԶՈՒ օդանավին արգելել է իր օդային տարածով ժամանել Հայաստան և տեղափոխել հայ խաղաղապահներին. Der Spiegel

Թուրքիան Գերմանիայի ԶՈՒ օդանավին արգելել է իր օդային տարածով ժամանել Հայաստան և տեղափոխել հայ խաղաղապահներին. Der Spiegel

Թուրքիան հուլիսին Գերմանիայի զինված ուժերի օդանավին արգելել է իր օդային տարածով ժամանել Հայաստան և տեղափոխել Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին, ինչի հետևանքով Գերմանիան ստիպված է եղել օդանավը Հայաստան ուղարկել ավելի երկար ճանապարհով:

Դա արել է դիսպետչերն ու որևէ պատճառ չի նշել: Խնդիրը չի լուծել նաև Թուրքիայի կառավարությունը: Միջադեպին անդրադարձել է գերմանական Spiegel-ը:

Լրատվամիջոցը նշում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար սովորական երևույթ է իրար տարածքով թռչելու թույլտվությունը, հետևաբար դա թուրքական սադրանք է համարվում:

Հեղինակավոր պարբերականը Թուրքիայի վարքը նմանեցնում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում