ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը գիտի՝ ինչպես կասեցնել անկարգությունները երկրում

Թրամփը գիտի՝ ինչպես կասեցնել անկարգությունները երկրում

Միացյալ Նահանգների Դեմոկրատական ​​կուսակցության կողմից ղեկավարվող քաղաքներում բռնությունը դադարեցնելու միակ միջոցը ուժի կիրառումն է: Այս կարծիքը Twitter-ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ գրում է BBC-ն:

Ավելի վաղ Թրամփը ամերիկյան Պորտլենդի քաղաքապետ Թեդ Ուիլերին կոչ էր արել քաղաքում շարունակվող անկարգությունները վերացնելու համար օգտվել ազգային գվարդիայի ծառայությունից:

Բողոքի ցույցերն արդեն երեք ամիս է՝ չեն դադարում Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Պարբերաբար ոստիկանությունը կատարվածը հայտարարում է խռովություն և բերման ենթարկում խռովարարներին:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը կհանդիպեն դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի հետ, որը փոխնախագահի թեկնածու է առաջադրել Կամալա Հարիսին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում