ԳԳայանե Թամամյան

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի նախագահին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.

«Հարգելի Սոորոնբայ Շարիպի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ղրղըզստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Անկախության տարիներին բարեկամ Ղրղըզստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:

Համոզված եմ, որ մենք փոխադարձ ջանքերով այսուհետ ևս կշարունակենք զարգացնել մեր երկրների միջև համագործակցությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Հարգելի Սոորոնբայ Շարիպի, օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ղրղըզստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում